en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» արհեստակցական կազմակերպություն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է 1997թ. հոկտեմբերի 3-ին, Պետական ռեգիստրի վկայական 03Ա054134, գրանցման համարը 211.190.00742, միավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներին, նրանց աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական և այլ իրավունքներն ու շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության անդամ:

 

Կազմակերպության հիմնական նպատակներն են՝


1.ներկայացնել և պաշտպանել աշխատողի աշխատանքային իրավունքներն ու շահերը,
2.իրականացնել աշխատանքային օրենսդրության կատարման վերահսկողություն,
3.ապահովել աշխատողների և գործատուի շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում,
4.պարզաբանել և մեկնաբանել աշխատանքային իրավունքների նորմերը,
5.վարել կոլեկտիվ բանակցություններ, կնքել Կոլեկտիվ պայմանագիր:

 

Կազմակերպության գտնվելու վայրը և փոստային հասցեն է՝


ՀՀ ք. Երևան- 84, Զորավար Անդրանիկի 1, հեռ. (+374 60) 72-00-14

 

Կազմակերպության անվանումն է՝


հայերեն լրիվ – «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» արհեստակցական կազմակերպություն
հայերեն կրճատ – «ԲԷՑ» ԱԿ

 

Կազմակերպության բարձրագույն մարմինը Համաժողովն է,


ղեկավար մարմինը՝ Արհկոմը,
գործունեության վերահսկողությունն իրականացնում է Վերստուգիչ հանձնաժողովը,
ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Կազմակերպության նախագահը:

 

Կազմակերպության Համաժողովները հրավիրվել են՝


1997թ. հոկտեմբերի 3-ին,
2002թ. մարտի 23-ին,
2007թ. սեպտեմբերի 29-ին,
2012թ. սեպտեմբերի 7-ին

 

Կազմակերպության Արհկոմի կազմը՝


Հրաչյա Մխիկյան
Աբրահամ Մուրադյան
Կարո Սահակյան
Սիմոն Ավետիսյան
Հրահատ Զուրաբյան

 

Կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արթուր Պետրոսյան

 

Կազմակերպության նախագահ Հրաչյա Մխիկյան



Մեր գործընկերները