Մասնաճյուղեր
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արևելյան» մասնաճյուղը հանդիսանում է միջանկյալ օղակ արտադրող կայանների և բաշխիչ ցանցերի միջև ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքում՝ ապահովելով հոսանքի որակյալ և հուսալի փոխանցում:
Մասնաճյուղի խնդիրներն են՝
- 220/110 կՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը.
- օդային գծերի և ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքի ու պահանջվող բեռնվածություն կրելու պատրաստվածության ապահովումը.
- անձնակազմի անվտանգ աշխատանքի ապահովումը, նրանց պատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը:
«Արևելյան» մասնաճյուղի կողմից սպասարկվում են մոտ 320 կմ երկարությամբ, 220 և 110 կՎ լարման «Մարաշ», «Կենտրոն», «Երևան», «ՊՇԷԿ-1,2», «Նորադուզ», «Լիճք», «Վարդենիս», «Սևան» և «Գագարին» օդային գծերը:
Մասնաճյուղի հաշվեկշռում են գտնվում «Լիճք» 220/110/35կՎ (Գեղարքունիքի մարզ, գյուղ Լիճք), «Կամո» 220/35/10 կՎ (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) և «Չարենցավան – 3» 110/10կՎ (Կոտայքի մարզ, գյուղ Ալափարսի վարչական տարածք) ենթակայանները:
Մասնաճյուղի սպասարկման տարածքով է անցնելու կառուցվելիք Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ օդային գծի «Հրազդանի ՋԷԿ»-Սելիմի լեռնանցք հատվածը (մոտ 100 կմ):
Հասցե՝ ք. Սևան, Էներգետիկների 4
Հեռախոս՝ 060 380 065
Տնօրեն՝ Դավիթ Բաղդասարյան
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմտյան» մասնաճյուղը հանդիսանում է միջանկյալ օղակ արտադրող կայանների և բաշխիչ ցանցերի միջև ՀՀ արևմտյան տարածքում՝ ապահովելով հոսանքի որակյալ և հուսալի փոխանցում:
«Արևմտյան» մասնաճյուղը հանդիսանում է նաև կարևոր օղակ, որի միջոցով կատարվում է էլեկտրաէներգիայի փոխանցումը Վրաստանի Հանրապետություն:
Մասնաճյուղի խնդիրներն են՝
- 220/110 կՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը.
- օդային գծերի և ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքի ու պահանջվող բեռնվածություն կրելու պատրաստվածության ապահովումը.
- անձնակազմի անվտանգ աշխատանքի ապահովումը, նրանց պատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը:
«Արևմտյան» մասնաճյուղի կողմից սպասարկվում են մոտ 200 կմ երկարությամբ 220 և 110 կՎ լարման «Անի», «Գյումրի» և «Նինոծմինդա» օդային գծերը:
Մասնաճյուղի հաշվեկշռում են գտնվում «Գյումրի-2» (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի) և «Աշնակ» (Արագածոտնի մարզ, քաղաք Թալին) 220/110/10 կՎ ենթակայանները:
Հասցե՝ ք. Գյումրի, Ղարսի Խճուղի 25
Հեռախոս՝060 380 067
Տնօրեն՝ Էդուարդ Հակոբյան
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Գորիսի» մասնաճյուղը հանդիսանում է միջանկյալ օղակ արտադրող կայանների և բաշխիչ ցանցերի միջև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում՝ ապահովելով հոսանքի որակյալ և հուսալի փոխանցում:
Մասնաճյուղի խնդիրներն են՝
- 220/110 կՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը.
- օդային գծերի և ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքի ու պահանջվող բեռնվածություն կրելու պատրաստվածության ապահովումը.
- անձնակազմի անվտանգ աշխատանքի ապահովումը, նրանց պատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը:
«Գորիսի» մասնաճյուղի կողմից սպասարկվում են մոտ 262 կմ երկարությամբ 220, 110 և 6 կՎ «Մեղրի-1,2», «Որոտան-1,2», «Շամբ», «Վայք», «Տաթև-1,2,3», «Շինուհայր», «Գորիս», «ճյուղ Գորիս» և «Նորավան» օդային գծերը:
Մասնաճյուղի հաշվեկշռում է գտնվում «Շինուհայր» 220/110/35/6 կՎ (Գորիսի շրջան, համայնք Խոտ) ենթակայանը:
Հասցե՝ ք. Գորիս, Երևանյան խճուղի 1
Հեռախոս ՝ 060 380 069
Տնօրենի պարտականությունները կատարող՝ Ռուստամ Ակլունց
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Զանգեզուրի» մասնաճյուղը հանդիսանում է միջանկյալ օղակ արտադրող կայանների և բաշխիչ ցանցերի միջև ՀՀ Սյունիքի մարզի տարածքում՝ ապահովելով հոսանքի որակյալ և հուսալի փոխանցում:
«Զանգեզուրի» մասնաճյուղը հանդիսանում է նաև կարևոր օղակ, որի միջոցով կատարվում է էլեկտրաէներգիայի փոխանցումը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Մասնաճյուղի խնդիրներն են՝
- 220/110 կՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը.
- օդային գծերի և ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքի ու պահանջվող բեռնվածություն կրելու պատրաստվածության ապահովումը.
- անձնակազմի անվտանգ աշխատանքի ապահովումը, նրանց պատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը:
«Զանգեզուրի» մասնաճյուղի կողմից սպասարկվում են մոտ 136,5 կմ երկարությամբ 220,110 և 6 կՎ լարման «ՄԵղրի-1,2», «Ահար-1,2», «Դավիթ-Բեկ» և «ՍԿ-1,2» օդային գծերը:
Մասնաճյուղի հաշվեկշռում է գտնվում «Ագարակ-2» (Սյունիքի մարզ, համայնք Կարճևան) 220կՎ փոխանջատիչ կետը:
Հասցե՝ ք. Կապան, Գործարանային 15
Հեռախոս՝ 069 380 071
Տնօրեն՝ Ռոբերտ Կոստանդյան
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղը հանդիսանում է միջանկյալ օղակ արտադրող կայանների և բաշխիչ ցանցերի միջև ՀՀ հյուսիսային տարածքում՝ ապահովելով հոսանքի որակյալ և հուսալի փոխանցում:
«Հյուսիսային» մասնաճյուղը հանդիսանում է նաև կարևոր օղակ, որի միջոցով կատարվում է էլեկտրաէներգիայի փոխանցումը Վրաստանի Հանրապետություն:
Մասնաճյուղի խնդիրներն են՝
- 220/110 կՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը.
- օդային գծերի և ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքի ու պահանջվող բեռնվածություն կրելու պատրաստվածության ապահովումը.
- անձնակազմի անվտանգ աշխատանքի ապահովումը, նրանց պատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը:
«Հյուսիսային» մասնաճյուղի կողմից սպասարկվում են մոտ 314,91 կմ երկարությամբ 330,220,110 և 10 կՎ լարման «Աթարբեկյան», «Գուգարք-1,2», «Լոռի», «Ալավերդի», «Փամբակ-1,2», «Առափնյա-1,2», «Լալվար», «Նոյեմբերյան», «Թումանյան-1,2» և «Հողմակայան» օդային գծերը:
Մասնաճյուղի հաշվեկշռում են գտնվում «Վանաձոր-1» 110/10/6 կՎ (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), «Վանաձոր-2»(Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), «Ալավերդի – 2» (Լոռու մարզ, գյուղ Ակներ) 220/110/35կՎ ենթակայանները և «Լոռի-1» (Պուշկինի լեռնանցք) հողմաէլեկտրակայանը:
Հասցե ք. Վանաձոր, Թևոսյան 2
Հեռախոս՝ 060 380 063
Տնօրեն՝ Ռաֆայել Գևորգյան