en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Պատմական ակնարկ

Հայաստանի էներգահամակարգը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության դերը նրանում

 

էներգետիկայի ոլորտի ձևավորման նախադրյալները Հայաստանում ստեղծվեցին 20-րդ դարասկզբին, հանքարդյունաբերության հեռանկարների և տնտեսության արդյունաբերականացման գործընթացների շնորհիվ: 1903 թվականին Ղափան (այժմ՝ Կապան) քաղաքի պղնձի արտադրության էլեկտրամատակարարումն ապահովելու համար Ողջի գետի վրա կառուցվեց 75 կՎտ հզորության հիդրոէլեկտրակայան: Հաջորդաբար մի քանի կայաններ կառուցվեցին Դեբեդ գետի վրա: 1932 թվականին Հայաստանում գործարկվեց 110 կՎ լարումով էլեկտրահաղորդման առաջին բարձրավոլտ գիծը, ինչի արդյունքում 1938 թվականին ձևավորվեց Հայաստանի էներգահամակարգը: Միասնական էլեկտրական ցանց ստեղծեցին և աշխատանքի զուգահեռ ռեժիմի անցան մի շարք էլեկտրակայաններ:

 

Հիդրոէլեկտրակայնների, ջերմային էլետրակայանների, ատոմային էներգետիկայի զարգացմանն ու շահագործմանն ուղղված հսկայածավալ ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանի էներգետիկան Խորհրդային Միությունում միասնական և ամբողջական էներգահամակարգի մաս կազմեց, իսկ 1963 թվականին Հայաստանը համարվեց ԽՍՀՄ-ում առաջին՝ ամբողջովին էլեկտրաֆիկացված հանրապետությունը: Խորհրդային Հայաստանում կառուցվեց տարածաշրջանում առաջին և միակ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (1980):

 

Անկախության առաջին տասնամյակում Հայաստանն անցավ էներգետիկ ճգնաժամով (1992-1995) և էներգետիկայի ոլորտի մասնավորեցման գործընթացներով: Հայաստանի էներգահամակարգը բաժանվեց արտադրող, տեղափոխող և բաշխող համակարգերի: Այսօր Հայաստանում գործող արտադրող կայաններն են` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, երկու հիդրոկասկադներ՝ «Սևան-Հրազդան» և «Որոտանի», շուրջ 110 փոքր (մինչև 10 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-եր:

 

Ներկայումս, Էլեկտրաէներգիայի տեղափոխման գործառույթն իրականացնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ:

 

«Էլեկտրաէնեգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավորումը, էլեկտրաէներգետիկական համակարգի (արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման) գործառույթները, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովումը և այլն:

 

«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի և հզորության հաշվարկները:



Մեր գործընկերները