en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Գնումների ծանուցում : Մատակարարման համար պայմանագիր

Գնումների ծանուցում

Մատակարարման համար պայմանագիր

 

Երկիր՝                                     Հայաստան

Վկայ. No՝                                 BMZ-Nr. 2007 66253

Հայտի ներկայացում՝                26.01.2017թ. կամ հունվար 26, 2017թ. Ժամը 12:00-ին (հայկական ժամանակ)

Ծրագրի անվանում՝                  220/110/10կՎ «Գյումրի II» ենթակայանի վերակառուցում

Մեքենա-մեխանիզմների մատակարարում

Մրցույթի ընթացակարգ   ՝        Մատակարարման համար պայմանագիր

Պատվիրատու՝                         «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»   (ԲԷՑ ՓԲԸ)

                                               Զորավար Անդրանիկի 1

Երևան 0084

Հայաստան

 

Խորհրդատու՝                          CONSULECTRA /MVV decon

                                               Am Trippelsberg 45

                                               40589 Դյուսելդորֆ

                                               Հեռ.՝ +49 211 7108-400

                                               Ֆաքս՝ +49 211 7108-499

                                               Էլ. հասցե՝ j.kampa@consulectra .de

 

Ֆինանսավորող՝                       KfW զարգացման բանկ

 

Սույն հայտահրավերը ներառում է այս Ծրագրի համար գնումների մասին հայտարարությունը, որը հրապարակվել է German Trade and Investment (GTAI) կայքում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրաթերթերում, Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև ԲԷՑ ՓԲԸ-ի կայքերում 13.12.2016թ-ին:

 

ԲԷՑ ՓԲԸ, հանդես գալով որպես Պատվիրատու, հրավիրում է որակավորված հայտատուների, ովքեր որպես Գլխավոր մատակարար լիավարտ հիմունքներով ծրագրի իրականացման համար ներկայացնելու են մեքենա-մեխանիզմների գնման և մատակարարման առաջարկներ: Մեքենամեխանիզմները նշված են ստորև՝

 

  • Բեռնաուղևորատար մեքենա
  • Ավտոլաբորատորիա
  • Վթարային ավտոարհեստանոց
  • Բուլդոզեր թրթուրավոր
  • Բեռնատար ավտոմեքենա
  • Հիդրոամբարձիչ կցորդի վրա
  • Բեռնատար ավտոմեքենա մանիպուլյատորով
  • Ավտոաշտարակներ
  • Գործիքներ և ուսուցում

 

Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի կողմից որպես ֆինանսական համագործակցության մի մաս Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև:

 

Մրցույթը միջազգային է, բաց բոլոր հայտատուների համար, ովքեր բավարարում են հետևյալ հիմնական չափանիշները՝

  • Հայտատուն պետք է վերջին հինգ (5) տարվա ընթացքում իրականացրած լինի առնվազն մեկ  (1)  նույնատիպ ծրագիր կապված մատակարման հետ:
  • Մեքենամեխանիզմների մատակարարման բնագավառում վերջին հինգ (5) տարվա միջին տարեկան շրջանառությունը պետք է լինի ոչ պակաս քան երեք (3) միլիոն Եվրո: Ի լրումն, հայտատուն պետք է հնարավորություն ունենա ստանալու վարկ և այլ ֆինանսական միջոցներ, որոնք բավարար կլինեն պայմանագրի տևողության ժամանակահատվածում պահանջվող կանխիկ գումարի հոսքը ապահովելու համար: Ցանկացած դեպքում, Ծրագրի իրականացման համար հասանելի վարկային գումարը (և ոչ արդեն նախատեսված այլ գործողությունների համար) պետք է լինի նվազագույնը 2մլն Եվրո:
  • Որակավորման փաստաթղթերում պետք է ներառվեն վերջին հինգ (5)  տարվա ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունները:
  • Հայտատուն պետք է հաստատի անհրաժեշտ ցանկացած պահեստամասերի և գործիքների  չորս (4) շաբաթվա ընթացքում Երևան մատակարարման վերաբերյալ իր կարողությունը:                                                                                                                                                              
  • Հայտատուն պետք է կից ներկայացնի պաշտոնական հաստատում (аффидавит), որ ընկերության սնանկության վերաբերյալ կամ ակտիվների հետ կապված դատական հայցեր կամ խնդիրներ չկան, ինչպես նաև, որ ընկերությունը լուծարման ընթացքի մեջ չէ:
  • Ասոցիացիանների դեպքում, գործընկերներից մեկը պետք է համապատասխանի չափանիշներին:
  • 200.000 եվրո գումարի Հայտի երաշխիքի բնօրինակը պետք է ներառված լինի որակավորման փաստաթղթերի մեջ

Ստացված հայտերը, որոնք չեն բավարարում վերոնշյալ չափանիշները, պետք է բացառվեն գնահատման գործընթացից:

Մրցույթի ընթացակարգը կլինի KfW բանկի կանոնակարգերին համապատասխան https://www.kfw-entwicklungsbank.de/Download-Center/PDF-Dokumente-Richtlinien/Vergabe-E.pdf

 

Մրցութային փաստաթղթերը կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով ARDSHINBANK No.2470139122970030 հաշվեհամարին (SWIFT/BIC Code: ASHBAM22) 200 եվրո կամ դրան համարժեք փոխարկելի արժույթով անհատույց գումար վճարելուց հետո: 

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ (ԲԷՑ)

Զորավար Անդրանիկի 1 փող.

Երևան 0084, Հայաստան

Հեռ:   ++374 (10) 72-51-40, ++374 (60) 72-00-16 Էլ. հասցե:  projects@hven.am

 

Պահանջելու դեպքում, փաստաթղթերը անհապաղ կուղարկվեն սուրհանդակ ծառայության միջոցով: Պատվիրատուն պատասխանատվություն չի կրի կորստի կամ ուշ առաքման դեպքում:

Հայտի ներկայացումը զուգահեռ կլինի Երևանում, Դյուսելդորֆում և Ֆրանկֆուրտում 26.01.2017թ-ին, ժամը՝ 12:00-ին (հայկական ժամանակ):

 

 

Մեր գործընկերները