en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

 

«Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի (ՎԶՄԲ 80550-AM) 2016թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա և մինչև 2018թ. հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի (ներառյալ արտոնյալ ժամանակահատվածը) աուդիտի իրականացման համար,

 

«Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի (ՎԶՄԲ 83880) 2014թ. օգոստոսի 6-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի, 2017թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող և 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարիների (ներառյալ արտոնյալ ժամանակահատվածը) աուդիտի իրականացման համար,

 

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի (ՎԶՄԲ 84950) 2015թ. ապրիլի 8-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի, 2017թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող և 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարիների աուդիտի իրականացման համար,

 

20 հունվար, 2017թ.

 

Հայաստանի Հանրապետություն

Ծրագրերի անունները՝ « Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագիր, «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիր, «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիր

Խորհրդատվական ծառայություն, Նվազագույն գնի վրա հիմնված ընտրություն

ՎԶՄԲ Վարկ №-8055-AM; 83880- AM, 84950- AM

Ծրագիր No. P116748, P146199,

 

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիություն», «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում», «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրերի համար և նախատեսում է գումարների մի մասն օգտագործել «Էլեկտրամատակարարման հուսալիություն», «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում», «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրերի աուդիտի իրականացման համար:  

Ծրագրի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է աուդիտորին հնարավորություն տալ կարծիք հայտնելու վերոնշյալ ժամանակահատվածների համար «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի (ՎԶՄԲ 80550-AM, Ծրագիր No P116748), «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի (ՎԶՄԲ 83880-AM, Ծրագիր No P116748) և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի (ՎԶՄԲ 84950-AM, Ծրագիր No P146199) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Ծրագրի հաշիվների մատյանը ‎ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հիմքն է և այն կազմվում է ծրագրի հետ կապված ‎ֆինանսական գործարքների արտացոլման նպատակով:

Ծրագրի ‎ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն`

ա) Ստացված գումարների ամփոփագիր` առանձնացված ձևով ներկայացնելով Համաշխարհային բանկից, ծրագրի շրջանակներում այլ դոնորներից ստացված և պետական բյուջեից համա‎‎ֆինանսավորման գումարները:

բ) Ծրագրի հիմնական բաղադրիչների և ծախսային կատեգորիաների մասով ծախսերի ամփոփագիր՝ ընթացիկ տարվա և մինչև նշված ժամանակահատվածը կատարված ծախսերի մասով:

գ) Գումարների ստացման հայտերի ներկայացման համար օգտագործված ամփոփ հաշվետվությունների կամ ծախսային հաշվետվությունների ամփոփագիր:

դ) Նպատակային հաշվի քաղվածքներ:

ե) Ծրագրի կուտակված գումարները, բանկային մնացորդները և ծրագրի մյուս ակտիվներն ու պարտավորությունները (եթե այդպիսիք գոյություն ունեն) արտացոլող հաշվապահական հաշվեկշիռ:

զ) Հաշվապահական քաղաքականության կարևոր դրույթները նկարագրող և այլ բացատրական տեղեկատվություն պարունակող ծանոթագրություններ:

 «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն սույնով հրավիրում է իրավասու աուդիտորական կազմակերպություններին (Համաշխարհային Բանկի առ 2015թ. հոկտեմբերի 6-ի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար իրավասու Աուդիտորական Կազմակերպությունների ցանկից՝ Պատվիրատուի երկրի բոլոր աուդիտորական ընկերությունները, իսկ Պատվիրատուի երկրից դուրս՝ միայն ամբողջովին ընդունելի Աուդիտորական ընկերությունները) ներկայացնելու հետաքրքրության հայտ ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված աուդիտորները՝ համապատասխան որակավորումը հավաստող տեղեկատվությունը (Աուդիտորական կազմակերպության մասին գրքույկներ, Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներքո կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը, նմանատիպ այլ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն) պետք է ներկայացնեն էլեկտրոնային և/կամ թղթային տարբերակով:

Կարճ ցանկի կազմման չափանիշներն են՝

  • Կազմակերպության ընդհանուր փորձը  /առավելագույնը՝ 30 միավոր/
  • Կազմակերպության փորձը ՄՖԻ-ի կողմից ֆինանսավորվող նմանատիպ առաջադրանքներում / առավելագույնը՝ 70 միավոր /

Աուդիտորական կազմակերպությունն ընտրվելու է Համաշխարհային բանկի կողմից 2011թ. հունվարին (վերանայված հուլիս 2014) հրապարակված «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և ներգրավում» ուղեցույցով սահմանված «Նվազագույն գնի վրա հիմնված ընտրության» մեթոդի համաձայն` Guidelines: Selection and Employment of Consultants by World Bank Borrowers

Հետաքրքրված խորհրդատուներն ավելի մանրամասն տեղեկություններ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.30, զանգահարելով՝ +374 60-72-00-22: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել ստորև նշված հասցեով մինչև 2017թ. փետվարի 3-ը՝ ժամը 12.00:

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան 0084,                

      Զորավար Անդրանիկի 1,

Գլխավոր տնօրեն՝ պարոն Արթուր Բաղդասարյան

Հեռ: +37410-720010; Ֆաքս: +37410-720121;

էլ.հասցե` hvenecvb@gmail.com;

 

 

 

 

Մեր գործընկերները