en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

13.07.2017 | Քննարկվել է ծրագրի իրականացման ընթացքը

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ըներության ղեկավարության հետ քննարել են «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման մասնակիցները  կարարևորել են «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծ և «Նորավան» ենթակայանի դերն ու նշանակությունը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, մեր հանրապետության հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիության բարձրացման, էներգետիկ համակարգի անվտանգության և երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընկերության համար առաջնային նշանակություն ունի ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման կատարողականը: Նրա խոսքով ընկերության կողմից ստեղծվել են բոլոր պայմանները աշխատանքների լիարժեք իրականացման համար: Նա շեշտել, որ եղանակային պայմանները շատ բարենպաստ են և պետք է մեծ ծավալի աշխատանքներ  կատարվեն՝ ծրագիրն արդյունավետ և ժամանակին իրականացնելու նպատակով:

Անդրադառնալով ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին արձանագրվել է, որ դրանք բարեհաջող ընթանում են և արդյունքներն ակնհայտ են։

 

Մեր գործընկերները