en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

08.08.2017 | Արթուր Բաղդասարյանը հանդիպել է իրանցի գործընկերների հետ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 5-7-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի, Արտահանման և Զարգացման Բանկի, ինչպես նաև «Սանիր» ընկերության ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցում» ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում վարկային պայմանագրի ժամկետի երկարացման և տոկոսների վերանայման խնդիրները:

Հանդիպման մասնակիցները կարարևորել են երկու երկների էներգահամակարգերի համար կարևոր նշանակություն ունեցող «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծ և «Նորավան» ենթակայանի դերը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, մեր հանրապետության հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիության բարձրացման, էներգետիկ համակարգի անվտանգության և երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:

 

Մեր գործընկերները