en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

26.12.2017 | Պարգևներ մասնագիտական տոնի առթիվ

 

Էներգետիկի մասնագիտական տոնն ու Ամանորը հանդիսավորությամբ է նշել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակազմը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկաներին շնորհավորել է Էներգետիկի օրվա, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթել բեղմնավոր աշխատանք, առողջություն, երջանկություն և հաջողություններ:

Նախարարը, էներգետիկայի բնագավառում ունեցած ավանդի համար, Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության աշխատակից Արսեն Հարությունյանին պարգևատրել է ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհրդի «Վաստակավոր Էներգետիկ» հուշամեդալով:

ԲԷՑ ՓԲԸ տաս աշխատակիցներ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համարշ արժանացել են պատվոգրերի, որը նրանց է հանձնել ընկերության գլխավոր տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը:

- Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության առջև լուրջ խնդիրներ են դրված: Այն ծրագրեր, որ մենք պետք է իրագործենք միասին կարևոր նշանակություն ունեն մեր հանրապետության տնտեսության կայուն զարգացման համար,- ասել է Ռազմիկ Խաչատրյանը: - Այդ ծրագրի արդյունքում կբարձրանա մեր երկրի էներգետիկ համակարգի անկախության ու անվտանգության մակարդակը, կմեծանան տարածաշրջանի էներգետիկ համակարգերին Հայաստանի ինտեգրման հնարավորությունները: Չկա որևէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի պետք է հավատալ մեր ուժերին զինվել համբերությամբ ու նվիրվել գործին:

 

Մեր գործընկերները