ԿԷՑ (Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց)
Նախաորակավորման հայտահրավեր
Երկիր՝ | Հայաստանի Հանրապետություն | ||
Ծրագրի անվանում՝ |
Կովկասյան էլեկտրահաղորման ցանց փոխակերպիչ կայանի նախագծում և կառուցում |
||
Վկայակոչման համարը՝ | BMZ No: 2007 66 352 | ||
Ֆինանսավորող՝ | KfW բանկ | ||
KfW բանկի գնման համարը՝ |
505480 | ||
Պատվիրատու՝ | «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (ԲԷՑ ՓԲԸ) Գլխավոր տնօրեն` Հայկ Հարությունյան 0084 Հայաստան, Զ․ Անդրանիկի 1 փող., Երևան, Հեռ.՝ + 374 60380001 Էլ.փոստ՝ projects@hven.am |
||
Հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ |
07․05․2020թ․ | ||
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ |
31.07.2020թ. ժ․12։00 (Հայաստանի ժամանակով) | ||
Լեզու՝ | անգլերեն |
Հայտի մեկ (1) բնօրինակը և երկու (2) պատճեն պետք է ներկայացվեն Իրականացնող Խորհրդատուին
Խորհրդատուի հասցե՝ |
Fichtner GmbH & Cօ. KG Sarweystrasse 3 , 70191 Stuttgart , Germany |
Հայտի երկու (2) պատճենը պետք է ներկայացվեն Պատվիրատուին
Պատվիրատուի հասցե՝ |
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ 0084 Հայաստան, Զ․ Անդրանիկի 1 փող., Երևան, |
Պահանջվող ծառայությունների համառոտ նկարագրություն՝
Հրավիրվում են անկախ հայտատուներ ներկայացնելու համար նախաորակավորման փաստաթղթեր (համաձայն KfW ուղեցույցի) Հայաստանում լիավարտ հիմունքներով «Այրում» ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի նախագծման և կառուցման հետ կապված մրցութային գործընթացին մասնակցելու նպատակով: Աշխատանքի ծավալը իր մեջ կներառի նախագծումը, արտադրությունը, մատակարարումը, մոնտաժումը, շահագործումը, ինչպես նաև մոնտաժվող սարքավորումների և լարման աղբյուրի փոխակերպիչի (ԼԱՓ) տեխնոլոգիայով ամբողջ ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի (մոտավորապես 350ՄՎտ նոմինալ հզորությամբ) ընդունման փորձարկումը` որը կհամապատասխանի հաջող շահագործման պահանջներին բոլոր առումներով: Աշխատանքների ավարտման համար նախատեսված ժամանակահատվածը 36 ամիս է, որից հետո հետևում է 24 ամսվա թերությունների վերացման ժամկետը։
Պատվիրատուն ակնկալում է, որ շահագրգիռ հայտատուները պետք է պահանջեն նախաորակավորման փաստաթղթերը projects@hven.am էլեկտրոնային փոստի միջոցով: