Notifications
Հայտարարություն
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիր «Շրջակա միջավարի և սոցիլական ազդեցության գնահատման» հաշվետվության և «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակի» հանրային քննարկման վերաբերյալ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիր, որն ուղված է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցմանը և էներգետիկ անվտանգության ապահովմանը, երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքի բարելավմանը, էլեկտրաէներգիայի արտահանումն ու տարանցման ներուժի խթանամանը: Ծրագրի իրականացման արդյունքում Լոռու մարզի Ճոճկան համայնքում նախատեսվում է կառուցել «Այրում», իսկ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում «Դդմաշեն» Հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայաներ, ինչպես նաև այդ կայանները իրար միացնող համապատասխան բարձր լարման օդային գծեր:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 21.06.2014թ. Հ0-110-Ն համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ մասով սահմանված կարգով 2016թ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում, տեղի կունենան ծրագրի ՇՄՍԱԳ և ՎՔՇ հաշվետվությունների հանրային քննարկում: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում` Զորավար Անդրանիկի 1 Մալաթիա-Սեբաստիա (հեռ/ 060 72-00-17) կամ պաշտոնական կայքում:
Reliable partner, reliable system
Credit and grant programs
Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank
“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation
“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations
OUR PARTNERS
Copyright 2025. Design and development by G Design Group