News

Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի մրցութային հանձնաժողովի նիստը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում այսօր կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստը՝ նվիրված ծրագրի Լոտ 1- ի (Դդմաշեն ենթակայանի կառուցում) ֆինանսական հայտերի բացմանը։

Հանձնաժողովի ներկայությամբ բացվել են Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրով նախատեսված Լոտ 1-ի գլխավոր կապալառուի մրցույթի տեխնիկական փուլը հաղթահարած հայտատուների ֆինանսական առաջարկները։ Ստուգվել է յուրաքանչյուր փաթեթի ամբողջականությունը՝ բնօրինակների առկայությունը և պատճենների քանակները, ինչպես նաև ֆինանսական փաթեթների համապատասախանությունը ՄՓ պահանջներին։

Որոշվել է  ստեղծել աշխատանքային խումբ՝ ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելու և դրանց արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:

Նիստին մասնակցել է նաև ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co.KG ընկերության  ներկայացուցիչը, ներկա են եղել հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:

Առցանց եղանակով նիստին հետևել են խորհրդատուի համապատասխան մասնագետները, ինչպես նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:

Reliable partner, reliable system

Credit and grant programs

Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank

“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation

“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations

“Construction of Iran-Armenia 400kV Power Transmission Line and Related Substation” (400/220/20kV «Noravan»)» Project

OUR PARTNERS

Copyright 2026. Design and development by G Design Group