Նորություններ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակազմին է ներկայացրել ընկերության նորանշանակ տնօրեն Հայկ Հմայակի Հարությունյանին:
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին և մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք ոլորտի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ:
Գարեգին Բաղրամյանն ընդգծել է նախատեսված ծրագրերը ԲԷՑ–ի կողմից որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու կարևորությունը՝ բացառելով անարդյունավետ, ոչ նպատակային ծախսերը։
Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը։ 2019թ.-ի փետրվարի 1-ից կգրանցվի ընկերության աշխատողների աշխատավարձերի բարձրացում 15%-ով:
Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային արդյունավետ աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















