Նորություններ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Զարկոնեի և բանկի ներկայացուցիչների հետ։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը ողջունել է հյուրերին և կարևորել է Համաշխարհային բանկի հետ գործակցությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և համակարգի հուսալիության բարձրացման տեսանկյունից։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հետ երկարամյա համագործակցության փորձը և նշել է, որ հետագա համատեղ աշխատանքի համար ևս մեծ պոտենցիալ կա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ ֆինանասավորմամբ ընթացող ծրագրերը, առաջիկա անելիքները և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















