Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։
Նախարարը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ
Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։
Նախարարը հանձնարարել է ընթացքում գտնվող և նոր մեկնարկող ծրագրերին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















