Նորություններ

Քննարկվել է «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի կառուցում» ծրագրի ընթացքը

Ապրիլի 2-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել հանդիպում՝ ընկերության ղեկավարության, ՏԿԵ նախարարության, ԷԷՀՕ  ՓԲԸ-ի, իրանական «Թավանիր» և «Սանիր» ընկերությունների  ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի կառուցում» ծրագրի ընթացքին և առաջնահերթություններին առնչվող հարցերը, ինչպես նաև «Նորավան» ենթակայանից մինչև հայ-իրանական սահման 400 կՎ «Ջուլֆա» և «Հերիս» օդային գծերի կառուցումից հետո դրանք ժամանակավոր՝ 220 կՎ լարման տակ միացնելու վերաբերյալ խնդիրները:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է ծրագրի համապետական նշանակությունը էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Քննարկման արդյունքում, կողմերը պայմանավորվել են ձևավորել  աշխատանքային խումբ՝ բաղկացած ԲԷՑ ՓԲԸ, «Սանիր» և «Թավանիր» ընկերությունների ներկայացուցիչներից, և երկշաբաթյա պարբերականությամբ, տեսակապի միջոցով, քննարկել առկա խնդիրները, ծրագրի առաջընթացին խոչընդոտող հարցերը։ Պայմանավորվել են նաև 400 կՎ «Ջուլֆա» և «Հերիս» օդային գծերը ժամանակավոր 220 կՎ լարման տակ միացնելու հարցին անդրադառնալ՝ ելնելով ծրագրի կատարողականից ու ավտոտրանսֆորմատորների մատակարարման ժամկետներից:

«Թավանիր» և «Սանիր» ընկերությունների  ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կրկին հանդիպել՝ ձեռքբերված պայմանավորվածությունները ժամանակին և արդյունավետ իրագործելու նպատակով։

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2025. Design and development by G Design Group