Նորություններ
Հունիսի 18-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում կայացել է հանդիպում KFW գերմանական զարգացման բանկի պատվիրակության հետ՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:
Քննարկվել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հովակիմյանը:
Նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Գերմանիայի կառավարության և KFW բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերվող աջակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ:
Օլաֆ Զիմելկան հույս է հայտնել, որ ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներն առաջիկայում վերջնական լուծում կստանան, որի արդյունքում ծրագիրը կմտնի իրականացման փուլ:
Այդ համատեքստում նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ծրագիրը կյանքի կոչելու հարցում՝ հաշվի առնելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա ընդլայնելու տարածաշրջանային համգործակցությունը՝ կապող օղակ դառնալով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















