Նորություններ
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորող «Գյումրի-2 ենթակայանի վերակառուցում» վարկային ծրագրով տնտեսված գումարի շրջանակներում մեքենամեխանիզմների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով գլխավոր մատակարարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Կալուգագլավսնաբ» ԲԲ /Ռուսաստանի Դաշնություն/ և «Ֆոր Դիրեքշնս Էլեկտրոնիքս» ՍՊ /Միացյալ Արաբական Էմիրություններ/ ընկերությունները:
Հունվարի 26-ին վերոնշյալ հայտատու կազմակերպությունները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք բացվել են ըստ ստացման հերթականության: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը ողջունել է հայտատու կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել մրցույթին մասնակցելու համար:
Կանոնակարգի համաձայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ աշխատանքային խումբը կուսումնասիրի հայտատուների ներկայացրած որակավարման փաստաթղթերը:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















