Նորություններ
Դեկտեմբերի 4-5-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Իրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը։
Նիստի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շրջանակում քննարկվել են նաև Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ակտիվացնելու և Հայաստանի հողմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները լիարժեք օգտագործելու հարցերը։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը նիստի շրջանակներում հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ: Մասնավորապես «Սանիր» ընկերության ղեկավարության հետ քննարկվել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցմանն առնչվող խնդիրները: Վերանայվել ու հստակեցվել է ծրագրի իրականացման ժամանակացույցը: Նշվել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ, աշխատանքները ժամանակացույցի համաձայն իրականացնելու և ծրագիրը նախատեսված ժամկետներում ավարտելու համար:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև իրանական «Mapna» ընկերության ղեկավարության հետ ու քննարկել Հայաստանում նոր՝ 50մՎտ հզորությամբ հողմակայանի կառուցման հնարավորությունները: «Mapna» ընկերությունը մասնագիտացած է նորագույն տեխնոլոգիաների արտադրության, մասնավորապես հողմակայանների 2,5մՎտ հզորությամբ ագրեգատների արտադրության և տեղադրման ոլորտում:
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















