Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող շրջանակներում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, տեղի է ունեցել գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստ՝ նվիրված Լոտ 3- ի ֆինանսական հայտերի բացմանը։
Նիստին մասնակցել է նաև ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co. KG ընկերության ներկայացուցիչը, ներկա են եղել հայտատու ընկերությունների ներկայացուցիչները:
Խորհրդատուի համապատասխան մասնագետները նիստին հետևել են առցանց եղանակով ։
Հանձնաժողովի ներկայությամբ բացվել են Լոտ 3-ի՝ Այրումի ԲԼՀՀ փոխակերպիչ կայանի կառուցման գլխավոր կապալառուի մրցույթի տեխնիկական փուլը հաղթահարած հայտատուների ֆինանսական առաջարկները։ Ստուգվել է փաթեթների ամբողջականությունը՝ բնօրինակների առկայությունը և պատճենների քանակները։
Ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելու և դրանց արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ:


















