Նորություններ

Աշխատանքային հանդիպում Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքներն քննարկվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքային խումբը՝ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերի ղեկավար Յուլիա Մորավիցը, էներգետիկ ոլորտի ծրագրերի գլխավոր ինժեներ Ռալֆ Քյունաստը, ինչպես նաև KfW Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրին առնչվող հարցերը։

Երկուստեք նշվել է, որ ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, համակարգի հուսալիության բարձրացման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում  տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման տեսանկյունից։

Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր

Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագիր 220/110/6 «Արարատ-2»կՎ ենթակայանի վերակառուցում

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում

«Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի (400/220/20կՎ «Նորավան») կառուցում» ծրագիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Copyright 2026. Design and development by G Design Group