Նորություններ
Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը։
Նիստը նախագահում էր ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։ Համանախագահում էին ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեստ և ԳԴՀ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Կատրին Բուդեր-Փելցը։
Նիստին մասնակցում էին նաև Ֆինանսների նախարարի տեղակալ էդգար Մկրտչյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը, ինչպես նաև KfW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենը և Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և ԵՆԲ-ի Հարավկովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Ստելլա Ռենիտան և այլ գործընկերներ։
Անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման ընթացքին, պլանավորված աշխատանքներին և ծրագրի հետագա ֆինանսավորրմանը։
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ
Վարկային եվ դրամաշնորհային ծրագրեր
Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց I-III» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) Ծրագիր
«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիր «Վանաձոր-1», «Չարենցավան-3», «Զովունի» ենթակայանների վերակառուցում
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Copyright 2026. Design and development by G Design Group


















