News

Խորհրդակցություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում

Ս.թ հոկտեմբերի 7-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է գլխավոր տնօրեն Դ. Միրզոյանը, մասնակցել են ընկերության ղեկավար կազմը, ծրագրերի, ոլորտային ուղղությունների պատասխանատու աշխատակիցները և «Հարավային», «Արևմտյան», «Հյուսիսարևելյան», «Զանգեզուր», «Գորիս» տեղամասերի պետերը: 

Քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտապանության գործընթացի կազմակերպման գծով էլեկտրատեղակայանքների շահագործող անձնակազմի հետ տարվող աշխատանքներն ու կատարված միջոցառումները, Ընկերությունում իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացքը, ներկայացվել են նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների/միջոցառումների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և դրանց լուծման քայլերը:

Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ ընթացիկ գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացման, վարկային ծրագրերի շրջանակներում կատարողական կարգապահության ամրապնդման վերաբերյալ, նշվել են կատարման վերջնաժամկետներ և պատասխանատուներ:

Խորհրդակցությունն անցել է կառուցողական մթնոլորտում:

Reliable partner, reliable system

Credit and grant programs

Caucasus Transmission Network I-III (Armenia-Georgia Transmission Line/Substations) Project, financed by KfW Bank

“ Electricity Transmission Network Improvement’’ Loan Project Reconstruction of 220/110/6 kV «Ararat-2» substation

“Electricity Supply Reliability Project - Additional financing” LoanProject Reconstruction of “Vanadzor-1”, “ Charentsavan-3 ” “Zovuni” substations

“Construction of Iran-Armenia 400kV Power Transmission Line and Related Substation” (400/220/20kV «Noravan»)» Project

OUR PARTNERS

Copyright 2025. Design and development by G Design Group